Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Լավրովն «անտրամաբանական առասպել» է անվանել ռուսական վտանգի հայտարարությունները

Լավրովն «անտրամաբանական առասպել» է անվանել ռուսական վտանգի հայտարարությունները
17.02.2018 | 23:30

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի երկրներին սպառնացող ռուսական վտանգի հայտարարություններն «անտրամաբանական առասպել» է անվանել: «Անցած տասնամյակներին ԵՄ-ն այդպես էլ չկարողացավ գտնել «ոսկի միջինը» մեր երկրի հետ հարաբերություններում: Այսօր տարածված է «ամենազոր ռուսական վտանգի» անտրամաբանական առասպելը, որի հետքերը փորձում են գտնել ամենուր՝ բրեկզիտից մինչև կատալոնական հանրաքվե»,- հայտարարել է Լավրովը՝ Մյունխենի՝ անվտանգության համաժողովում: Նրա խոսքերով՝ դա վկայում է «ողջամտության պակասի և Ռուսաստանը չհասկանալու» մասին:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ